ԵՄ-ն Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար27 հոկտեմբերի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Վրաստանին €30 մլն դրամաշնորհ կտրամադրի կառավարման համակարգի բարեփոխման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում կայացած կառավարության նիստում: Ըստ վարչապետի, «հանրային կառավարման բարեփոխումը կառավարության բարեփոխման ծրագրի կարևոր ուղղություններից է և այդ ուղղությամբ Եվրամիության օգնությունը ողջունելի է»: «Հարկ կլինի մեծ ջանքեր գործադրել ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորություններն ամբողջապես կատարելու համար: Դա հարկավոր է, որպեսզի Վրաստանն ունենա եվրոպական օրենսդրությունը հաշվի առնող կառավարում»,-ասել է Կվիրիկաշվիլին: Եվրամիության կողմից Վրաստանին հատկացված դրամաշնորհի հատկացման մասին պայմանագրի մանրամասները կհրապարկվեն հոկտեմբերի 28-ին Վրաստանի վարչապետի և Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յանոշ Հերմանի համատեղ մամուլի ասուլիսում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |