Մոսուլի ազատագրման մեկնարկից ի վեր ԻՊ ավելի քան 800 գրոհային է սպանվել

Մոսուլի ազատագրման մեկնարկից ի վեր ԻՊ ավելի քան 800 գրոհային է սպանվել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ավելի քան 800 գրոհային է ոչնչացվել իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքն ԱՄՆ ռազմական աղբյուրների վրա հղումով:

Ըստ այդ տեղեկատվության, «ԻՊ 800-900 ահաբեկիչ է ոչնչացվել Մոսուլում գործողության մեկնարկից հետո», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---