Թումոյի կոմիքսների օր՝ հոկտեմբերի 29-ին. Մրցույթ, ցուցահանդես, լուսանկարահանում

Թումոյի կոմիքսների օր՝ հոկտեմբերի 29-ին. Մրցույթ, ցուցահանդես, լուսանկարահանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Թումոյի կոմիքսների օր կանցկացվի:

Ժամը 18:30-ից 23:00-ն նկարչական շրջանում թվային նկարչության վարպետները տեղում կերպարներ կստեղծեն: Դրանից հետո թումոցիների միջև կերպարների ստեղծման մրցույթ կանցկացվի, իսկ ժյուրին կընտրի երեք լավագույնին: Մրցույթի համար պետք է գրանցվել:

Լավագույն հեղինակները կնկարեն հսկայական կոմիքսներ և այդ ընթացքին կարելի է հետևել միջոցառման ամբողջ ընթացքում, Թումոյի ու քաղաքի նկարչական էքսպերտները նույնպես ներկա կլինեն ու կնկարեն այցելուների համար:

Կանցկացվի Թումո ուսանողների ցուցահանդես, կինոթատրոնում կցուցադրվեն կոմիքսների վրա հիմնված անիմացիաներ:

Այցելուները կարող են մասնակցել կոմիքսային ոճով լուսանկարահանման, հասանելի կլինեն թեմատիկ պիտակներ, բացիկներ, շապիկներ, պայուսակներ և այլն:

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է, որն իր ուսանողներին հնարավորություն է տալիս հմտանալ արվեստի և տեխնոլոգիաների լավագույն ու ամենավերջին ոլորտներում: Ներկայումս Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում է չորս կենտրոն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---