Թուրքիան փողով ԱՄՆ-ում գնում է Հայոց ցեղասպանության մերժումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին (ANCA) փոխանցել է նոր փաստաթղթեր թուրքական լոբբի գործնեության մասին, որը դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւին: Թուրքիայի կարծիքով, տվյալ քննարկումը ուղղված է Թուրքիայի շահերի դեմ: Ըստ պայմանագրի, Թուրքիան պետք է մեկ տարվա ընթացքում Դիկ Ջեֆարդտին մուծի $1,2 միլիոն եւ հավելյալ $750 000 Livingston Խմբին, որը գլխավորում է սենատոր Ռոբերտ Լիվինգսթոնը` Կոնգրեսի նախկին առաջնորդ, ով պաշտոնից հեռացել է 1998 թվականի սկանդալից հետո:



«Արդարադատության նախարարության նոր փաստաթղթերը ցուցադրում են, թե որքան է բարոյազրկվել Դիք Ջեֆարդտը` հանդես գալով մարդու իրավունքների խնդրի դեմ, որը նա ակտիվորեն պաշտպանում էր որպես Կոնգրեսի անդամ: Մենք հատկապես անհանգստացած ենք, որովհետեւ պայամնագրի պայմանների համաձայն, Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը կարող է արտահանվել ԱՄՆ: Խնդրի շուրջ քննարկումները դադարացնելու Թուրքիայի պահանջը, որոնք իբր խաթարում են նրա վարկանիշը, չեն կազմում ամերիկյան ժողովրդավարկան ավանդույթի մաս, սակայն, ցավոք, ամբողջությամբ համընկնում են թուրքական կառավարության խոսքի ազատությունը ճնշելու ջանքերին` ներկայացնելով դա որպես «թուրք ազգի վիրավորանք»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Դիք Ջեֆարդտը պաշտպանում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը 2003 թվականին: Նա նաեւ կողմ էր ԱՄՆ Կոնգրեսի 192-րդ բանաձեւին 20 տարի առաջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---