ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը![]() 29 հոկտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան գնդակոծությունը և հիշեցրել է Վիեննայի կոնվենցիայով ամրագրված դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիության սկզբունքի մասին: Հայտարարության մեջ նշվում է նման գործողությունների անընդունելիությունը: «ԱԽ անդամները խստագույնս դատապարտել են Դամասկոսում ՌԴ դեսպանատան ևս մեկ ականակոծումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին և զգալի նյութական վնաս է հասցրել»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքը», ինչպես նաև 1931թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և 1963թ. Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահանջում են «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել պաշտպանելու համար դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտները ցանկացած ներխուժումից և վնասից»: Հոկտեմբերի 28-ին ահաբեկիչները 2 ականային հարված են հասցրել Սիրիայում ՌԴ դեսպանատանը, ականներից մեկը պայթել է առաքելության շենքի մուտքի մոտ: Զոհեր չկան, սակայն դեսպանատանը նյութական վնաս է հասցվել, վնասվել է 4 ավտոմեքենա: Նշանառու կրակը բացել են Ջոբար շրջանից, որը վերահսկում են հակակառավարական ուժերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |