Վատիկանը դեմ չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, սակայն մի շարք պայմաններով

PanARMENIAN.Net - Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն հաստատել է Սուրբ Աթոռի մինչ այդ հնչեցրած դիրքորոշումը` Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի մտադրությունը գոհունակությամբ ընդունելու պատրաստակամության մասին, վերջինիս իշխանությունների կողմից կրողնական ազատություններին հետեւելու դեպքում: «Թուրքիան ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարգանքի երկար ուղի է անցել: Եվրոպական հանրությունը իր շարքերը կարող է ընդունել իսլամական պետություն այն դեպքում, եթե Թուրքիայում հետեւեն կրոնական համայնքների հարաբերությունների հիմնարար սկզբունքներին»,- հայտարարել է կարդինալ Բերտոնեն «La Stampa» իտալական թերթին տված հարցազրույցում:



Վատիկանի ներկայացուցիչն այդպես է արտահայտվել այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեմեոսը թուրքական կառավարության առջեւ նորից բարձրացրեց Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու ինքնավարությունն ու իրավունքները ճանաչելու հարցը: Գերմանիայի օրենսդիր իշխպանությունների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Պատրիարքը հայտնել է, որ առաջարկել է երկրի կառավարությանը փոխել գոյություն ունեցող նորմը, որն արգելում է Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձանց պատրիարքի աթոռը գրավել:



Տ. Բերտոնոն իր հարցարզույցում ընդունել է, որ Անկարան հրաժարվում է գրանցել քրիստոնյա եւ հրեական համայնքները, նշելով, որ Թուրքիան պաշտոնապես հանդիսանում է աշխարհիկ երկիր, որտեղ աշխարհիկությունը ընդունվում է որպես ոչ զուտ աշխարհիկություն, այլ որոշակի հավատալիք: «Սակայն Թուրքիայի իշխանությունների կողմից կիրառվող «ռազմատենչ աշխարհիկության» գաղափարախոսությունը հակասում է եվրոպական մշակույթի հիմքը հանդիսացող քրիստոնեական ժառանգությանը»,- նշել է Վատիկանի ներկայացուցիչը: Սուրբ Աթոռը «բարիդրացիական կընդունի» Թուրքիայի եվրոպամետ քաղաքականությունը այն դեպքում, եթե Անկարան հարգի կրոնական ազատության սկզբունքները եւ կրոնական համայնքների հավասարությունը օրենքի առջեւ, հայտնում է Catholic World News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---