Նոյեմբերի 1-2-ն առատ տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

Նոյեմբերի 1-2-ն առատ տեղումներ են սպասվում. Ջերմաստիճանը կնվազի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց:

Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա գրում է, որնոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 1-ի ցերեկը սպասվում է +7 աստիճան, 2-ի ցերեկը՝ +4 աստիճան, 3-ին՝ +5 աստիճան, նոյեմբերի 4-ին՝ +9 աստիճան:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---