Լավրովը «հիստերիկ է» համարում Արևմուտքի արձագանքը ՌԴ գործողություններին Սիրիայում

Լավրովը «հիստերիկ է» համարում Արևմուտքի արձագանքը ՌԴ գործողություններին Սիրիայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «հիստերիկ է» համարել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արձագանքը ՌԴ գործողություններին Սիրիայում: Այդ մասին նա հայտարարել է «Ես հստակ որոշում եմ կայացրել. Եվգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել է «Ռոսիա1» հեռուստաալիքով, հայտնում է Ինտերֆաքսը:

«Այժմ այն ֆոնին, ինչ կտարավում է Սիրիայում, մեր արևմտյան գործընկերներն, առաջին հերթին ամերիկացիները, բրիտանացիները ևս, իրենց հիստերիկ ելույթներում արդեն հասնում են հրապարակային վիրավորանքների` այնպիսի բառեր օգտագործելով, ինչպիսիք են «բարբարուսությունն» ու «ռազմական հանցագործությունը»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների մասին Հարավսլավիայում 1999-ին` դրանք «ագրեսիա» անվանելով: «Դա առաջին զինված հարձակումն էր Եվրոպայում ինքնիշխան պետության վրա 1945-ից հետո»,-ասել է նա:

Հոկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ էր արել հետաքննել ՌԴ գործողությունները Սիրիայում որպես ռազմական հանցագործություն: Մասնավորապես, խոսքը հիվանդանոցներին հասցվող ավիահարվածների մասին է, որոնք, ըստ Քերիի, կատարում են Մոսկվան ու Դամասկոսը: Ըստ պետքարտուղարի, ՌԴ-ն և Ասադի ռեժիմը «ավելին են պարտավոր աշխարհին», քան «բացատրությունները, թե ինչու են իրենք շարունակում հարվածներ հասցնել հիվանդանոցներին, բուժհաստատություններին, կանանց ու երեխաներին»:

Ընթերցեք նաև. ՄԱԿ դեսպանորդը ցնցված է ապստամբների գործողություններից Հալեպում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---