Վարչապետ. 2017-ի բյուջեով նախատեսվում է 3.2% տնտեսական աճ![]() 31 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի մոտ 3.2%-ի աճ: Այս մասին Ազգային Ժողովում հաջորդ տարվա բյուջեի շուրջ սկսված քննարկումների ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ վերջին 2 տարում Հայաստանի տնտեսությունն արտաքին աշխարհից եկող ցնցումներով է ուղեկցվում: Ըստ նրա այս իրավիճակում դժվար է տնտեսական աճ ու կայունություն ապահովել, սակայն այդ նպատակով կառավարությունն անելու է ամեն ինչ. «2017 թվականի համար կառավարությունը նպատակդրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2%-ի աճ, հաշվի առնելով տնտեսական պասիվությունը, այս ցուցանիշին հասնելու համար մեզնից բավական ջանքեր կպահանջվի»,-ասել է Կարապետյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք կանեն ամեն ինչ՝ դրան հասնելու համար, մեջբերում է Araratnews.am-ը: Վարչապետը նշել է, որ վերջին երկու տարում ՀՀ տնտեսության անկումը պայմանավորված է ՌԴ տնտեսության դրությամբ և տրանսֆերտների նվազմամբ: Այդ նպատակով, ըստ նրա, հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետական պարտքի ավելացման: Կարեն Կարապետյանը նշել է, թե իրենց խնդիրն է բոլոր անհրաժետ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունացման հասնեն: «Թափանցիկ գործելակերպով հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյուքնները՝ տեսանելի հանրության համար»,-ասել է նա: Կարապետյանը շեշտել է՝ իրենց մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն խնայողաբար: Նպատակ է դրվում նաև, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի, որպեսզի հնարավորություն տրվի գործարարներին վերարտադրվել, և որպեսզի 2017 թվականի համար ստեղծվի կայուն պլատֆորմ, որ հետագայում հնարավոր լինի զարգացում ապահովել: Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը:2017-ի բյուջեն կազմելու է 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |