Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին

Թուրքիայում ձերբակալել են ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբանջուն:Թուրքական Vatan թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է թերթի ևս 8 աշխատակից, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» չանդամակցելով հանդերձ նրանց օգտին գործելով» հանցանք կատարելու մեջ:

Ձերբակալվածների շարքում են փաստաբան Բյուլենթ Ութքուն, հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայան, Այդըն Էնգինը, Գյուրայ Օզը, Մուստաֆա Քեմալ Գյունգորը:

Cumhuriyet-ի նախկին խմբագիր Ջան Դյունդարին, որը գտնվում է արտերկրում, նույնպես ձերբակալելու որոշում է կայացվել:

Ստամբուլի գլխավոր դատախազությունն ընդդիմադիր թերթի ներկայացուցիչների ձերբակալման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից կարճ ժամանակ անց թերթը հեղաշրջման փորձն օրիկանացնող հրապարակումներ է արել:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հուլիսի 15-ի դեպքերի հետևում կանգնած է իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, որի հիմնած գյուլենական համայնքը թուրքական իշխանությունների և մամուլի կողմից անվանվում է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---