Հայոց ցեղասպանություն. Թուրք գրող եւ պատգամավոր Զուլֆու Լիվանելլիին անվանում են «երկրորդ Օրհան Փամուկ»

PanARMENIAN.Net - «Բազմաթիվ թուրքեր չէին կարողանում հավատալ Հայոց ցեղասպանությանը եւ հանրապետության ստեղծման ժամանկ բոլորը լռում էին եւ ուզում էին մոռանալ այն, ինչ եղել է»,-իսրայելյան «Հաարեց» թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրք գրող, երաժիշտ, հրապարակախոս եւ պատգամավոր Զուլֆու Լիվանելլին: Նրա խոսքերով, հայերի ողբերգությունը ավելի մեծ մի բանավեճի մասն է միայն, որ պետք է իրենք թուրքերը սկսեն, ճշմարտությունն իմանալու համար: Այդ հարցի շուրջ քննարկումներն ավելի կարեւոր են, քան Թուրքիայի հանդեպ գործադրվող ճնշումը` այն նպատակով, որ Թուրքիան ճանաչի իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության համար»,-ընդգծել է Լիվանելլին, գրում է Ստամբուլի հայկական «Մարմարա» օրաթերթը: Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ արդեն անվանել են Լիվանելլիին «երկրորդ Օրհան Փամուկ»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---