Ռուսաստանի եւ Սերբիայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Կոսովոյի խնդրի կարգավորման հարցերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Սերբիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Վուկ Երեմիչի առաջիկա բանակցություններում, որ կկայանան հունիսի 5-7 Մոսկվայում, կքննարկվի Կոսովոյի խնդրի կարգավորման հարցերը, հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ նրա, Վ.Երեմիչի այցը Մոսկվա համընկնում է Կոսովոյի կարգավորման հետ կապված իրադարձությունների սրման հետ` վերջերս ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ներկայացված Կոսովոյի վերաբերյալ բանաձեւի լույսի ներքո: «Տվյալ թեման բազմիցս է շոշափվել եւ մեկնաբանվել Ռուսաստանի կողմից, այդ թվում նաեւ երկկողմ եւ բազմակողմ շփումների ժամանակ: Անշուշտ, այն առաջնային ուշադրության կարժանանա նաեւ առաջիկա ռուս-սերբական բանակցություններում, որոնք թույլ կտան քննարկել կարգավիճակային գործընթացի ներկա փուլի տարբեր ասպեկտները»,-նշել է Մ.Կամինինը: Ըստ նրա, ինչ վերաբերում է այդ խնդրին, ապա Ռուսաստանը շարունակում է հետեւողականորեն պնդել, որ Կոսովոյի հարցի լուծման ժամանակ խստիվ պահպանվեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: «Չէ որ խոսքը գնում է Սերբիայի որպես միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ-ի անդամ պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին: Մենք պնդում ենք, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ սերբ եւ Կոսովոյի ալբանացի ղեկավարության միջեւ միջազգային հավասարակշիռ միջնորդությամբ, որի նպատակը կլինի գտնել այնպիսի լուծում, որին համաձայն կլինեն երկու կողմերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---