Հայերեն էլեկտրոնային Աստվածաշունչը ներբեռնել է ավելի քան 8.000 օգտատեր

Հայերեն էլեկտրոնային Աստվածաշունչը ներբեռնել է ավելի քան 8.000 օգտատեր

PanARMENIAN.Net - Հայերեն Աստվածաշունչը էլեկտրոնային տարբեր ձևաչափերով իրենց բջջային սարքերում ներբեռնել է 8 379 օգտատերեր: Այդ մասին հայտնել է ՀԱԵ Արարատյան թեմի պաշտոնական կայքի հեղինակ, թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը։

Ըստ նրա, էլեկտրոնային Աստվածաշունչ ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել դեռևս 10 տարի առաջ, որի հեղինակը Արարատյան թեմի կայքի այցելուներից մեկինն է։

«Այդ ժամանակ մեզ դիմել էր օգտատերերից մեկը` առաջարկելով սեփական ուժերով հայերեն լեզվով էլեկտրոնային Աստվածաշունչ ստեղծել։ Այդ ժամանակ մենք մեծ հնարավորություններ չունեինք և, ուրախությամբ համաձայնեցինք։ Որպես հիմք ընդունվեց Մայր Աթոռի կողմից հաստատված Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը։ Հեղինակը ձեռնամուխ եղավ էլեկտրոնային տարբերակի ստեղծմանը։ Եվ արդեն 9 տարի է էլեկտրոնային Աստվածաշունչը տեղադրված է Արարատյան թեմի կայքում։ Էջը կոչվում է «Սուրբ Գիրքը պլանշետներում»։ Այնտեղ ցանկացած մարդ կարող է անվճար ներբեռնել Աստվածաշունչը ցանկացած էլեկտրոնային կրիչի վրա»,- ասել է Մանուկյանը, հայտնում է «Բլագովեստ ինֆոն»։

Մանուկյանը նշել է, որ էջի թարմացման և կատարելագործման վրա այսօր աշխատում է կամավորների 30-հոգանոց խումբը:

Կայքում կա նաև մեկ այլ բաժին` «Սուրբ Գիրքը մեկ տարում»` բաղկացած 365 մասից։ Ընթերցողները կարող են ամեն օր մի հատված կարդալ Հին կամ Նոր կտակարանից և մինչև տարեվերջ ավարտել Աստվածաշնչի ընթերցումը։

Մանուկյանը նշել է, որ շուտով ընթերցողները կկարողանան ներբեռնել նաև Աստվածաշնչի էլեկտրոնային ձևաչափը գրաբարով։

«Դա շատ կարևոր է, քանի որ Աստվածաշունչը գրաբարով համարվում է Սուրբ գրքի թարգմանության ամենաստույգ տարբերակը` այդ թարգմանությունն աշխարհում անվանում են «թարգմանությունների թագուհի»։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---