Անկարան հրապարակել է հեղաշրջման փորձի երկրորդ «կազմակերպչի» անունը

Անկարան հրապարակել է հեղաշրջման փորձի երկրորդ «կազմակերպչի» անունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հրապարակել են ռազմական հեղաշրջման անհաջող փորձի երկրորդ «կազմակերպչի» անունը:

Հեղաշրջման ենթադրյալ կազմակերպչի անունը Քեմալ Բաթմազ է, այլ մանրամասներ չեն հրապարակվել, հայտնում է Slon.ru-ն Daily Sabah-ի վրա հղումով:

Նշվում է, որ Բաթմազը հեղաշրջման մյուս ենթադրյալ կազմակերպիչ Ադիլ Օքսյուզի հետ այցելել է Փենսիլվանիայում բնակվող թուրք ընդդիմադիր գործիչ և քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Թուրքիայի իշխանությունները համարում են հեղաշրջման գլխավոր գաղափարախոսն ու կազմակերպիչը:

Ինչպես գրում է Hurriyet-ը, Բաթմազն ու Օքսյուզը Թուրքիա են վերադարձել հուլիսի 13-ին, հեղաշրջումից մի քանի օր առաջ:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ տեղի ունեցան: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն հայտարարեց երկրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---