Այսօր Հայլիգենդամում մեկնարկում է Մեծ ութնյակի երկրների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Այսօր գերմանական Հայլիգենդամում մեկնարկում է Մեծ ութնյակի երկրների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որը կանցնի անվտանգության աննախադեպ միջոցների կիրառմամբ: Ութ արդյունաբերական երկրների եւ կառավարությունների ղեկավարներին սուր բանավեճ է սպասում: Ամենաարծարծվող թեմաներից են` կլիմայի պաշտպանությունը, օգնությունը ամենաաղքատ երկրներին, ռուս-ամերիկյան վեճը ՀՀՊ համակարգերի տեղակայման շուրջ: Գագաթնաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա երեկոյան, երբ հանդիպման մասնակիցները կհավաքվեն աշխատանքային ընթրիքի:



Յոթ առաջատար երկրների եւ Ռուսաստանի ղեկավարների առաջին նիստերը աշխատանքային նստաշրջանի շրջանակներում, որը «ութնյակում» նախագահող Գերմանիան անվանել է «Զարգացումը եւ պատասխանատվությունը համաշխարհային տնտեսության մեջ», տեղի կունենա հինգշաբթի: Նույն օրը հանդիպում կլինի այսպես կոչված «երիտասարդական ութնյակի» հետ: Ուրբաթ օրը «ութնյակի» առաջնորդները կհանդիպեն աֆրիկյան պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ անցումային տնտեսությամբ կարեւորագույն երկրների` Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Հարավային Աֆրիկայի ղեկավարների հետ:



Հայլիգենդամում կարծարծվի միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում միջուկային զենքի չտարածման խնդիրը, իրավիճակը Իրանում, Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, պայքարը ահաբեկչության դեմ: Առանձնակի ուշադրություն կդարձվի համաշխարհային տնտեսությունների պատասխանատվության բարձրացմանը, միջազգային ներդրումների ավելացմանը, կայուն ֆինանսական շուկաների ապահովմանը, էներգաարդյունավետությանը, հաղորդում է «Deutsche Welle»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---