Լոնդոնի դատարանը թույլ չի տվել Թերեզա Մեյին սկսել Brexit-ն առանց խորհրդարանի հավանության![]() 3 նոյեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի դատարանը որոշել է, որ կառավարությունը չի կարող մեկնարկել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն առանց խորհրդարանի հավանության: Հայցով դատարան էին դիմել ձեռնարկատեր Ջիլ Միլլերը և վարսավիր Դեյր դոս Սանտոսը: Դատարանը հավանություն է տվել` հղում անելով Եվրամիության մասին պայմանագրի տեքստին, որտեղ ասվում է, որ պետությունները կարող են դուրս գալ կազմակերպության կազմից «ըստ սեփական սահմանադրությունների պահանջների», հայտնում է Ինտերֆաքսը Sky News-ի վրա հղումով: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը պնդում էր, որ հանրաքվեի արդյունքները և կառավարության լիազորությունները միանգամայն բավարար են ակտիվացնելու համար Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու ԵՄ-ից դուրս գալու գործընթացը մեկնարկելու համար: Սակայն դատարանը որոշեց, որ դա չի համապատասխանում երկրի գլխավոր օրենքին: Մեյի գրասենյակում արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են այդ որոշումը: Ենթադրվում է, որ դատարանը կվերադառնա գործի քննությանը դեկտեմբերին: Կառավարությունը մտադիր էր սկսել Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացն արդեն 2017-ի մարտին: Սակայն Գերագույն դատարանի որոշումը նշանակում է, որ այդ գործընթացը հետաձգվում է անորոշ ժամկետով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |