ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է գաղտնազերծել գործակալների հոնորարները

ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է գաղտնազերծել գործակալների հոնորարները

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է հրապարակել գործակալների հոնորաների չափերը տրանսֆերային համակարգն ավելի թափանցիկ դարձնելու համար:

Ֆուտբոլի տրանսֆերային շուկայում հսկայական գումարներ են «պտտվում», սակայն հաճախ գաղտնի է մնում, թե ինչպես են դրանք բաշխվում ակումբների, խաղացողների ու գործակալների միջև: 2001-ին ՖԻՖԱ-ն համաձայնագիր կնքեց Եվրահանձնաժողովի հետ, որով կարող է կանոնակարգել ակումբների միջև տրանսֆերները տարբեր երկրներում:

«Չգիտեմ, ճիշտ է դա, թե ոչ, սակայն, հաճախ մարդիկ կարծում են, որ ինչ-որ մութ բաներ են տեղի ունենում տրանսֆերային անցումների ժամանակ: Եթե դուք 1-2 ամսում մի քանի միլիարդ եք փոխանցում, կարևոր է վստահ լինել, որ ամեն ինչ «մաքուր» է կատարվում: Ժամանակն է, 15 տարի անց, լրջոեն վերանայել համաձայնագիրն ու ավելի թափանցիկ դարձնել տրանսֆերային շուկայի աշխատանքը»,-ասել է Ինֆանտինոն, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով:

ՖԻՖԱ-ի ղեկավարը նաև նշել է, որ կցանկանար վերջ դնել այն իրավիճակին, երբ առաջատար ակումբները բազմաթիվ ֆուտբոլիստների են անդամագրում` հետո նրանց վարձակալության տալով:

«Ճիշտ չեմ համարում, երբ ակումբն ուղղակի կուտակում է երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին, իսկ հետո աջ ու ձախ բաժանում: Դա վատ է ֆուտբոլի զարգացման համար, վատ է հենց ակումբների համար»,-ասել է նա:

Ինֆանտինոն գլխավորում է ՖԻՖԱ-ն 2016-ի փետրվարից: Այդ պաշտոնում նա փոխարինեց Յոզեֆ Բլատերին:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
---