Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը՝ Ղրղզստանի կինոֆորումի լավագույն խաղարկային ֆիլմ

Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմը՝ Ղրղզստանի կինոֆորումի լավագույն խաղարկային ֆիլմ

PanARMENIAN.Net - Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների «Հույս» կինոֆորումին մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:

«Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից կինոժապավենը ստացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակը: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի ցուցադրությունն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականի:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով, ավելի քան 20 մրցանակի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---