ԿԳ նախարար. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կվերանայվի

ԿԳ նախարար. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը կվերանայվի

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձը կվերանայվի, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Մարտական հերթապահություն անցկացրած երիտասարդները ստանում են բուհերում 30 տոկոս զեղչ, ապրիլյան պատերազմին մասնակցածները՝ առնվազն 50 տոկոս։ Այստեղ հարցադրումը հետևյալն է, թե ինչպե՞ս պետք է ֆիքսել, որ այդ անհատն ապրիլյան կռիվներին մասնակցել է: Այստեղ կա ավելի մեծ հիմնահարց, ի վերջո՝ այսօր էլ սահմանի վրա երեխաների մի զգալի հատվածը մարտական հերթափոխ է իրականացնում։ Մենք երևի կարիք ունենք ընդհանրապես հասկանանալու, թե մարտական հերթափոխ իրականացրած երիտասարդներին ինչով կարող ենք օժանդակել»,-ընդգծել է նախարարը:

Նա նշել է, որ ճշտելու համար, թե իրականում ովքեր են մասնակցել ապրիլյան պատերազմին, պետք է համապատասպան զորամասերից տեղեկանք ստանալ։

«Սա լավ գաղափար է, պարզապես դա չպետք է բերի չարաշահումների։ Ցավոք սրտի, կան շերտեր, որոնք փորձում են չարաշահել այս հանգամանքը»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտական գործողություններին մասնակցելու մասին գրության բացակայության պատճառով ապրիլյան քառօրյային մասնակցած որոշ ուսանողներ չեն կարողանում օգտվել սահմանված՝ ուսման 50 և ավելի տոկոս զեղչից: Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, թե զինվորական գրքույկներում մարտական գործողությունների կարգ սահմանված չէ, և աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:

Նաև հայտարարել էին, որ բոլոր նրանք, ովքեր քառօրյային մասնակցել են և նրանց զինգրքույկում չի լրացվել մարտական գործողություններին մասնակից գրությունով կարող են առանձին դիմել ՊՆ՝ սխալն ուղղելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---