2016-ի սկզբից Գերմանիայում մոտ 830 հարձակում է կատարվել փախստականների ապաստարանների վրա

2016-ի սկզբից Գերմանիայում մոտ 830 հարձակում է կատարվել փախստականների ապաստարանների վրա

PanARMENIAN.Net - Գերմանիայի քրեական գործերի դաշնային գերատեսչությունը 2016-ի 10 ամսում արդեն 832 հարձակում է արձանագրել փախստականների ապաստարանների վրա, ինչպես բնակեցված, այնպես էլ դատարակ, չնայած, որ ներգաղթյալների հոսքը կրճատվել է:

Հարձակումների մեծ մասը` 772, իրականացվել է աջ ծայրահեղականների կողմից: Հիմնականում խոսքն այնպիսի իրավախախտումների մասին է, ինչպիսիք են գույքի վնասումը (330), ազգամիջյան պառակտման բորբոքմանն ուղղված քարոզը: 144 դեպքում բռնություն է կիրառվել ներգաղթյալների հանդեպ: 2016-ին, փախստականների ապաստարանների հրկիզման 63 դեպք է գրանցվել: 12 հանցագործություն կապված է եղել պայթուցիկների մասին օրենքի խախտման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը Neue Osnabrücker Zeitung-ի վրա հղումով:

2015-ին` հունվարի վերջից մինչև հոկտեմբերի ավարտը գրանցվել էր 637 նման իրավախախտում: Միևնույն ժամանակ ԳԴՀ իրավապահ մարմիններն արձանագրում են, որ ապաստարանների վրա հարձակումները 2016-ին ընդհանուր առմամբ նվազել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---