ԻՊ ահաբեկիչները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս

ԻՊ ահաբեկիչները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք նահանջում են Մոսուլի հարավային շրջաններից, 19 նավթահոր են հրկիզել, հայտնում է BBC-ին:

ԻՊ գրոհայինները շարունակում են վերահսկել Մոսուլի արվարձանում գտնվող նավթահորերից 6-ը, մտավախություն կա, որ դրանք ևս կարող են հրկիզվել:

Իրաքյան բանակը շարունակում է գրոհը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր հազարավոր բնակիչներ հեռանում են քաղաքից:

Հոկտեմբերի վերջում ԻՊ գրոհայինները փախան Քայրա քաղաքից` նույնպես հրկիզելով նավթահորերը:

Ավելի վաղ Իրաքի վարչապետը կոչ էր արել գրոհայիններին զենքերը վայր դնել, եթե նրանք ցանկանում են ողջ մնալ: Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Իրաքյան բանակը գործում է Արևմուտքի երկրների աջակցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---