ԻՊ պարագլուխը փախել է Մոսուլից

ԻՊ պարագլուխը փախել է Մոսուլից

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը հայտնել է ահաբեկչական «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի փախուստի մասին Մոսուլից: «Աղբյուրները հետախուզության մեջ հաստատել են ահաբեկիչ Ալ Բաղդադիի փախուստը Մոսուլից 150 ընտանիքի հետ` նրանց միջոցով ավիահարվածներից թաքնվելու նպատակով»,-հայտարարել են Իրաքի ԶՈւ մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ զինվորականները հայտնել էին, որ Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից ի վեր ԻՊ ավելի քան 2000 գրոհայիյն է սպանվել:

Ալ Բաղդադին դիմել էր գրոհայիններին` կոչ անելով պահել Մոսուլն ամեն գնով: Գրոհայինների պարագլուխը նաև սպառնացել էր Թուրքիայի հասցեին` այդ երկիրն անվանելով ԻՊ «գործունեության ոլորոտ»:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---