Թեհրանը կսատարի Դամասկոսին մինչև ահաբեկչության լիակատար ջախջախումը

Թեհրանը կսատարի Դամասկոսին մինչև ահաբեկչության լիակատար ջախջախումը

PanARMENIAN.Net - Թեհրանը կշարունակի ռազմական, քաղաքական և տնտեսական աջակցությունը Դամասկոսին մինչ ահաբեկչության լիակատար ջախջախումը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Լարիջանին նման հայտարարություն է արել Սիրիայի ԱԳ առաջին փոխնախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը Թեհրանում: «Լարիջանին հաստատել է, որ Իրանի ղեկավարությունը կշարունակի աջակցել Սիրիային բոլոր միջոցներով»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահհիանը ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում չկան իրանական կանոնավոր ստորաբաժանումներ կամ հատուկ նշանակության ուժեր, իսկ խոսքը բացառապես ռազմական խորհրդականների մասին է, որոնք մասնագիտանում են ահաբեկչության դեմ պայքարում: Նա նշել է, որ Սիրիայում իշխող ռեժիմի կողմից պայքարում են բացառապես սիրիական բանակն ու տեղի կամավորականները:

Դամասկոսում բազմիցս են նշել, որ Իրանի աջակցությունը, ՌԴ հետ հավասար, օգնել է սիրիական բանակին զգալի հաջողությունների հասնել ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես, ինչպես սեպտեմբերին հայտարարել էր Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, ՄԱԿ-ում Մոսկվայի և Թեհրանի աջակցությունը, ինչպես նաև Լիբանանի ժողովրդական դիմադրության ուժերի օգնությունը, «ամրապնդել են սիրիացիների տոկունությունն ու թեթևացրել են նրանց տառապանքները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---