Միջկիպրոսյան բանակցություններում առաջին անգամ տարածքային հարցեր կշոշափվեն

Միջկիպրոսյան բանակցություններում առաջին անգամ տարածքային հարցեր կշոշափվեն

PanARMENIAN.Net - Միջկիպրոսյան բանակցությունների մասնակիցները հասել են կրիտիկական կետի` Շվեյցարիայում նրանք պետք է լուծեն օրակարգի խնդրահարույց հարցերը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` նոյեմբերի 7-ին բացելով Շվեյցարիայում ընթացող միջկիպրոսյան բանակցությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի թուրքական համայանքի առաջնորդ Մուստաֆա Աքինջիի միջև բանակցությունները մեկնարկել են նոյեմբերի 7-ին շվեյցարական Վեվե քաղաքից ոչ հեռու: Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը: Կողմերն առաջին անգամ տարածքային հարցեր կշոշափեն:

«Վերջին 1,5 տարում զգալի առաջընթաց է գրանցվել բանակցություններում: Միևնույն ժամանակ, դեռ բազմաթիվ զգայուն ու բարդ թեմաներ կան…Երկու առաջնորդները կրիտիկական կետի են հասել բանակցություններում: Ես կոչ եմ անում նրանց այս պահից քաղել այն ամենն, ինչ հնարավոր է: Բացառապես կարևոր է, որ նրանք լուծեն օրակարգի չլուծված հարցերն այս շաբաթ և ավելի ուշ»,-ասել է լրագրողներին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կիպրոսի հունական և թուրքական մասերի հանդիպումից հետո:

Ըստ նրա, «Կիպրոսի խնդրի հանգուցալուծմանը մի քայլ է մնացել»: ՄԱԿ-ը սատարում է երկու առաջնորդներին իրենց աշխատանքում և պատրաստ է օգնել արդյունքի հասնելու գործում, միաժամանակ, հավաստիացնելով, որ Կիպրոսի ապագան պետք է որոշեն Կիպրոսում ապրողները:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Վերջին ամիսներին շփումները Կիպրոսի նախագահի և թուրք կիպրոսցիների առաջնորդի միջև ակտիվացել են, նրանք հանդիպել են ամեն շաբաթ:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի Կիպրոսի գծով հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն հայտարարել է զգալի առաջընթացի և մինչև տարեվերջ վերջնական համաձայնության հասնելու հնարավորության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---