ԱՄՆ-ն ուսումնասիրում է Պուտինի առաջարկը` միաժամանակ պատրաստվելով ՀՀՊ-ի տեղակայմանը Արեւելյան Եվրոպայում 9 հունիսի 2007 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Գաբալայի ՌԼԿ-ն միասին շահագործելու մասին անակնկալ էր ԱՄՆ-ի համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Նրա խոսքերով, այդ առաջարկը չի ազդի Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ համակարգերի տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերի վրա: «ԱՄՆ-ն ուսումնասիրում է Վ. Պուտինի առաջարկը` միաժամանակ պատրաստվելով ՀՀՊ-ի տեղակայմանը Արեւելյան Եվրոպայում: Նման տիպի համալիրների տեղակայման վայրը չի որոշվում վիճակահանությամբ: Այստեղ հաշվի են առնվում երկրաչափական եւ աշխարհագրական գործոնները, որոնք անհրաժեշտ են հրթիռների վնասազերծման համար: Մենք դեռեւս պետք է պարզենք, թե որքանով է Ադրբեջանը մեզ համար կարեւոր հակահրթիռային պաշտպանության համատեքստում»,-ընդգծել է Ռայսը, հաղորդում է Associated Press գործակալությունը: Հիշեցնենք, որ Հայլիգենդամում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Վ.Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին համատեղ շահագործել Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալայի ՌԼԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |