Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը

Գազի գնի նվազումը. Քանի սպառողի, ջերմոցի ու տնտեսության վրա կանդրադառնա փոփոխությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի սկզբին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով՝ գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։

PAN-ը հարցում է ուղարկել ընկերություն՝ փորձելով պարզել որքան բաժանորդ և սպառող է ներառված նշված խմբերում:

«Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, որ 2016թ. սեպտեմբերի դրությամբ ընկերությունն ունի 688.326 բաժանորդ, որից 598.917 հանդիսանում են սպառող: Դրանցից 598.331-ը ամսական մինչև 10 հազ. մ³ սպառում ունեցող սպառողներն են, 586-ը՝ ամսական 10 հազ. մ³ և ավելի սպառում ունեցող:

Ստացվում է, որ 598.331 սպառողի համար հունվարի 1-ից գազը 7.7 դրամով կէժանանա:

Բացի այդ նշվում է, որ 2016-ի հոկտեմբերի դրությամբ 488 ջերմոցային տնտեսություն հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ, որոնք ունեն բնական գազի մատակարարման (Մատակարար-բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագիր:

Ինչ վերաբերում է վերամշակող տնտեսություններին, ապա հոկտեմբերի 1-ի դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ է խմիչք, պահածո, կաթնամթերք վերամշակող 235 տնտեսություն:

Ընկերությունից նաև հայտնել են, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների վերաբերյալ տվյալները պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Կարդացեք նաև՝Նազարյան. «Գազպրոմն» իր վրա կվերցնի գազի սակագնի նվազեցման ռիսկերը

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---