Թրամփը պատմության մեջ քիչ ձայներով հաղթած 5-րդ թեկնածուն է. Քլինթոնը 2 մլն-ով ավելի ձայն ուներ

Թրամփը պատմության մեջ քիչ ձայներով հաղթած 5-րդ թեկնածուն է. Քլինթոնը 2 մլն-ով ավելի ձայն ուներ

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնն առաջ է անցել հանրապետական Դոնալդ Թրամփից ձայների ընդհանուր քանակով:

Երևանի ժամանակով 16:00 դրությամբ, ընդհանուր առմամբ իրենց ձայները Քլինթոնին է տվել 58 մլն 895 հազար 309 ամերիկացի (47,6%): Այս պահի դրությամբ Թրամփի օգտին քվեարկել է 58 մլն 858 հազար 904 մարդ (47,6%), գրում է Gazeta.ru-ն` The New York Times-ին հղում անելով:

Հաղթողն անորոշ է մնում 4 նահանգում: Մինեսոթայում առաջատարը Հիլարի Քլինթոնն է, Միչիգանում, Նյու Հեմփշիրում և Արիզոնայում` Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ պատմության ընթացքում նախկինում 4 անգամ տեղի են ունեցել ընտրություններ, երբ հաղթող թեկնածուն ավելի քիչ ձայն է հավաքել, քան պարտվողը: Նման կերպ էին ավարտվել 1824, 1876, 1888 և 2000 թվականի նախագահական ընտրությունները: Քլինթոն-Թրամփ մրցավազքը նման հինգերորդ դեպքն է:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել իր կողմնակիցների առջև քվեների ոչ պաշտոնական հաշվարկի ավարտին, երբ պարզ դարձավ, որ նա է հաղթել նախագահի ընտրություններում:

Ընթերցեք նաև. Կալիֆորնիայի բնակիչները Թրամփի հաղթանակից հետո կոչ են անում դուրս գալ ԱՄՆ կազմից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---