ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կտրուկ աճել է հեղաշրջման փորձից հետո

ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կտրուկ աճել է հեղաշրջման փորձից հետո

PanARMENIAN.Net - Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից 850 նոր հայց է ներկայացվել:

ՄԻԵԴ-ի խոսնակը նշել է, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից և արտակարգ դրության հայտարարումից հետո այդ հայցերի թիվը կտրուկ ավելացել է, Deutsche Welle թուրքական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Մինչ հուլիսի 15-ը ՄԻԵԴ-ում ընթացքի մեջ էր Թուրքիայի վերաբերյալ 7.750 դատական գործ:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ստացվող հայցերի թվի աճի կապակցությամբ:

«Բոլոր թուրքերն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ևս իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - հիշեցրել է Յագլանդը:

Նա նշել է, որ Եվրախորհուրդը Թուրքիայի հետ քննարկում է, թե ինչպես կարելի է լուծել բոլոր այս խնդիրները:

Յագլանդը կոչ է արել թուրքական կառույցներին՝ հավատարիմ մնալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ հակառակ դեպքում ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կշարունակի աճել:

Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում սկսեցին անտեսվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հուլիսի 5-ից հետո կրթության, լրատվության, ռազմական, անվտանգության, իրավունքի բնագավառի տասնյակ հազարավոր աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, մոտ 35.000 մարդ ազատազրկվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---