Անհայտները նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա

Անհայտները նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Անհայտները նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա, ոստիկաններից մեկը թեթև վիրավորում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Աթենքի լրատվական ծառայության վրա հղումով:

Հունական ԶԼՄ-ները հարձակումը գնահատում են որպես ահաբեկչություն և կապում են անարխիստների գործունեության հետ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել 04:45-ին (Երևանի ժամանակով 06: 45-ին):

Ֆրանսիայի դեսպանատունն Աթենքի կենտրոնում է գտնվում` Վասիլիսաս Սոֆիասի պողոտայում, Հունաստանի ԱԳՆ հարևանությամբ: Երկու անհայտ անձ նռնակ է նետել դեսպանատան ուղղությամբ` շենքի մոտով մոտոցիկլով անցնելիս: Նռնակը պայթել է մուտքի մոտ, բեկորային վիրավորում է ստացել պահնորդական ծառայության ոստիկանը: Ոճրագործներն անմիջապես հեռացել են:

Այժմ թաղամասը շրջափակված է, փակ է երթևեկությունն Աթենքի կենտրոնական փողոցներով: Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել:

Հունական «Պրոտո տեմա» պարբերականը հիշցենում է, որ ավելի վաղ անարխիստական կազմակերպությունները մի քանի անգամ նռնակներ օգտագործել են հարձակումներում:

2009-ին «Հեղափոխականների աղանդը» նռնակ է նետել Աթենքի արվարձանում գտնվող ոստիկանության բաժանմունքի վրա, այն ժամանակ նռնակը չպայթեց: «Հեղափոխական պայքար» կազմակերպությունը երկու անգամ նռնակ է կիրառել` 2007-ին և 2009-ին, ոստիկանության բաժանմունքների վրա հարձակումներում:

Ինչ վերաբերում է դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներին, ապա անարխիստները «Ժողովրդական մարտիկների խմբից» 2013-ի դեկտեմբերի 30-ին Կալաշնիկովի ինքնաձիգից կրակել են Աթենքում Գերմանիայի դեսպանի նստավայրի վրա: Տեղում 60 պարկուճ հայտնաբերվեց:

2014-ի դեկտեմբերին Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ էր բացվել Իսրայելի դեսպանատան վրա, ոչ ոք չտուժեց: Տեղում 54 պարկուճ է հայտնաբերվել:

Մինչդեռ Աթենքում սպասում են ԱՄՆ նախագահ Օբամային, որն այնտեղ կլինի նոյեմբերի 15-16-ին: Անարխիստներն արդեն խոստացել են «արժանի ընդունելություն» ցույց տալ Օբամային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---