Օլի Ռեն. Նիկոլյա Սարկոզիի քաղաքականությունը կարող է հանգեցնել քաղաքակրթությունների բախման11 հունիսի 2007 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը զգուշացրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում նրա դիրքորոշման վերաբերյալ: «Եթե դուք արգելափակեք Թուրքիայի անդամակցությունը, դա կհանգեցնի քաղաքակրթությունների բախման»,-ասել է Ռենը: Նա նաեւ ընդգծել է, որ քաղաքակրթությունների բախումը Արեւմուտքի եւ իսլամի միջեւ կլինի Սարկոզիի քաղաքականության «հետեւանքը»: «Թուրքիայի անդամակցումը եվրոպական ակումբին 21-րդ դարի հիմնական աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է: Մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերը հարաբերություններն են Եվրոպայի եւ իսլամի միջեւ, կամ ավելի լայն` Արեւմուտքի եւ իսլամի միջեւ: Թուրքիան կայունության խարիսխ է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկում` Մեծ Մերձավոր Արեւելքում: Նրա անդամակցումը ժողովրդավարության մեկնարկային կետ է մահմեդական աշխարհի համար Մարոկկոյից մինչեւ Մալայզիա»,-ասել է Ռենը, գրում է «Դեյլի թելեգրաֆը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |