Անկարգություններ ամերիկյան Փորթլենդում. 26 մարդ է ձերբակալվել

Անկարգություններ ամերիկյան Փորթլենդում. 26 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության դեմ բողոքի ցույցերը ԱՄՆ քաղաքներում շարունակվում են: Փորթլենդում անկարգությունների վերաճած բողոքի ցույցից հետո 26 մարդ է ձերբակալվել, հայտնում է ՌԲԿ-ն քաղաքի ոստիկանության Twitter-ի վրա հղումով:

Ավելի վաղ Փորթլենդի ոստիկանությունը զգուշացրել էր, որ օրենքի բազմաթիվ խախտումների և մասնակիցների վտանգավոր պահվածքի պատճառով բողոքները որակավորվում են որպես անկարգություններ:

Ըստ ոստիկանության, ցուցարարները սպառնացել են սպաներին, կոտրել են մեքենաների ապակիները: Ոստիկանները զգուշացրել են, որ ըստ նահանգի օրենքների, այդ պահից սկսած մասնակիցների գործողությունները համարվում են քրեական հանցագործություն և առաջարկել են նրանց ցրվել, իսկ անցորդներին խուսափել անկարգությունների վայրից:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---