«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր տնօրենը հուսով է, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի12 հունիսի 2007 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչին: Նախագահը կարեւորել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ կառավարության համագործակցությունն ու օժանդակության այն ծրագրերը, որոնք ուղղված են բարեփոխումների խորացմանը, երկրի համար կարեւորագույն մի շարք խնդիրների լուծմանը: «Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման միջեւ անհամաչափության հաղթահարումը, երկրի ղեկավարն ասել է, որ այդ առումով ակնկալիքները ծրագրից բավականին մեծ են»,-ասել է Ռ.Քոչարյանը: Ջոն Դանիլովիչը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից: Նա համառոտակի ներկայացրել է ՀՄԿ առաջիկա ծրագրերը եւ ԱՄՆ կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ իր քննարկումներն ու ակնկալիքները` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի հետագա շարունակման առումով: «Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով, եւ մենք երկրի զարգացման հեռանկարը տեսնում ենք արդյունավետ բարեփոխումների մեջ»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել. տարիներ շարունակ իշխանություններն աշխատել են հասարակության մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ երկրի զարգացման միակ ճանապարհը համակողմանի եւ արդյունավետ բարեփոխումներն են: Ըստ նախագահի, խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած այդ կուրսը: Խոսելով ընտրությունների մասին, դեսպան Դանիլովիչն ասել է, որ դրանց արդյունքները չափազանց կարեւոր են կորպորացիայի համար: Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, եւ որոշ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ ենթարկվել են պատասխանատվության, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |