Կորի Վելտ. ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա խոսքերով, Իրաքի չավարտված պատերազմը, աֆղանական խնդրի առկայությունը բացառում են գործողությունների նման տարբերակը: «Մենք փորձում ենք Իրանի վրա խաղաղ միջոցներով ազդել: Առավել եւս, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, իսկ 2 տարի անց Իրանի ընտրություններն են: Նման իրավիճակում պատերազմ սկսելն անիմաստ է»,- ընդգծել է նա:



Միեւնույն ժամանակ, ամերիկացի փորձագետը նշել է, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին դեմոկրատ հաղթի, Ամերիկայի արտաքին քաղաքականությունը ոչ մի փոփոխություն չի կրի: «ԱՄՆ-ի քաղաքականությունը կախված չէ կուսակցությունից, այն պաշտպանում է ազգային շահերը` ելնելով համաշխարհային իրավիճակից»,- ասել է Վելտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---