Ֆրանսիան մտադիր է արգելափակել հետագա բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ հունիսի վերջին կայանալիք բանակցությունները կարող են տապալվել երեքից երկու հոդվածի մասով: Կիպրոսից բացի բանակցությունները արգելափակելու մտադրության մասին անսպասելիորեն հայտարարել է Փարիզը: Ֆրանսիան մտադիր է արգելափակել հետագա բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ, գրում է Financial Times Deutschland-ը: Հղում անելով Ֆրանսիայի դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների վրա, թերթը հաղորդում է, որ երկրի նախագահ Ն.Սարկոզին կարող է փորձել վետո դնել «Տնտեսական եւ արտարժութային միություն» հոդվածով բանակցությունների վրա»:



Փարիզը, որը նախկինում եւս դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հիմնավորելով իր մերժումը նրանով, որ բանակցությունների այդ ուղղությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնց ապագա լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին կասկածներ չի առաջացնում: Այդպես էր, օրինակ, Արեւելյան Եվրոպայի երկրների հետ, որոնք միացան ԵՄ-ին վերջին տարիներին, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---