Դեսպան Միլս. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հպարտ են հայ խաղաղապահների հետ համատեղ աշխատանքով

Դեսպան Միլս. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հպարտ են հայ խաղաղապահների հետ համատեղ աշխատանքով

PanARMENIAN.Net - Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում նոյեմբերի 15-ին արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել է տեսակամուրջ Աֆղանստանում և Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների միջև:

Հայաստանում նոյեմբերի 14-ին մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ:

Տեսակամուրջին ներկա ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ ամերիկյան զինծառայողները գոհ են ու բարձր են գնահատում հայկական զորախմբի ծառայությունը:

«Ծառայում եք երկու վայրում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարևոր են: Մենք գիտենք այդ մասին, բայց կարևոր է նաև այդ մասին հիշեցնել հայ և ամերիկյան հասարակություններին: Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչը կա մեր հարաբերություններում՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքում և ՄԱԿ-ի ներքո:

Ուզում եմ արժանին մատուցել ձեր ընտանիքներին այն զոհողության համար, որին նրանք գնացել են. դուք այժմ ձեր ընտանքից հեռու եք և ձեր ծառայությունն ենք իրականցնում: ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հպարտանում են այն աշխատանքով, ինչը մենք միասին իրականցնում եք: Անվտանգ և ապահով ծառայություն»,- դիմելով խաղաղապահներին՝ ասել է դեսպանը:

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականցնում Հայաստանից 121 հոգանոց զորախումբը, Կոսովոյում՝ 35 հոգանոց:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը Գերմանիայի անունից շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին բացառիկ աշխատանքի համար:

«Բարդ տարածաշրջանում եք աշխատում, հատկապես՝ երբ խոսքը գնում է Աֆղանստանի մասին: Մշտապես վտանգի տակ եք: Թե Կոսովոյում, թե Աֆղանստանում Հայաստանի իրականացրած խաղաղապահ առաքելությունը վկայում է, թե որքան կարևոր է համաշխարհային անվտանգության խնդիրը Հայաստանի համար: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ազդանշան է, որ Հայաստանն ուղարկում է: Ցանկանում եմ անվտանգ ծառայություն և բարի վերադարձ»,- ասել է նա:

2004 թվականից Հայաստանը տարբեր առաքելություններում ունի խաղաղապահ բրիդագներ, որոնք ամերիկյան, գերմանական, հունական ղեկավարության ներքո անվտանգությունն ապահովում են այնպիսի երկրներում, որտեղ խաղաղության հասատատումը խնդրահարույց է եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---