Թուրքիայի հայ պատգամավորն ու քրդամետ կուսակիցները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչին

Թուրքիայի հայ պատգամավորն ու քրդամետ  կուսակիցները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ: ԺԴԿ-ի պատվիրակությունում եղել են մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև՝ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն և Օսման Բայդեմիրը:

ՄԱԿ-ի պատվիրակությունը ղեկավարել է մտքի և խոսքի ազատության հարցերով զեկուցող Դևիդ Քայեն, թուրքական Gazeteduvar.com.tr կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հանդիպումից հետո ԺԴԿ-ի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Փայլանն ու իր կուսակիցները կոչ են արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին շտապ արձագանքել Թուրքիայում տեղի ուենցող անօրինականություններին ու իրավախախտումների բազմաթիվ դեպքերին: Մասնավորապես, Դևիդ Քայեին մանրամասն տեղեկություններ են հաղորդվել ԺԴԿ համանախագահների, պատգամավորների և և կուսակցության մասը կազմող «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (ԺՇԿ-DBP) համանախագահների կալանավորման, նրանց դատավարությունների հետ կապված անարդարությունների վերաբերյալ:

ԺԴԿ-ի պատվիրակությունը ՄԱԿ-ի ներկայացուցչին տեղեկացրել է, որ կալանավորված պատգամավորները բռնությունների և դաժան վերաբերմունքի են արժանանում, սակայն իրենց հնարավորություն չի տրվում պատգամավորների վիճակի վերաբերյալ որևէ հետազոտություն անել: Այդ իսկ պատճառով Փայլանն ու իր գործընկերները առաջարկել են, որպեսզի ՄԱԿ-ի մասնագետներն այցելեն Թուրքիա՝ կալանավորված պատգամավորների դեմ բռնության դեպքերը ուսումնասիրելու համար:

Ուշադրություն է հրավիրվել նաև լրատվամիջոցների և ամենատարբեր կազմակերպությունների գործունեության դադարեցման դեպքերին: Նշվել է, որ միայն վերջին օրերի ընթացքում դադարեցվել է 370 կազմակերպության գործունեություն, այդ թվում են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, աղքատներին օգնություն տրամադրող կազմակերպություններ:

Հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում սկսեցին անտեսվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Հուլիսի 5-ից հետո կրթության, լրատվության, ռազմական, անվտանգության, իրավունքի բնագավառի տասնյակ հազարավոր աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից, մոտ 35.000 մարդ ազատազրկվեց:

Կարդացեք նաև՝ ՄԻԵԴ-ում Թուրքիայի դեմ հայցերի թիվը կտրուկ աճել է հեղաշրջման փորձից հետո

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---