Halo Trust. Լեռնային Ղարաբաղը կարող է ամբողջությամբ ականազերծվել 3-4 տարուց

Halo Trust. Լեռնային Ղարաբաղը կարող է ամբողջությամբ ականազերծվել 3-4 տարուց

PanARMENIAN.Net - Halo Trust ամերիկյան կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրում ու երկրամասում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։ Այս մասին տեղեկացրել է Halo Trust-ի ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ադամ Յասինսկին:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում, գրում է Ամերիկայի Ձայնը։

Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները սկսվել են 2ՕՕՕ-ից եւ արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 9Օ-ը։

1999-ին կազմակերպությունն արձագանքել է Կոսովոյի, 2ՕՕՕ-ին՝ Էրիթրիայի ու Եթովպիայի միջեւ պատերազմից հետո վտանգավոր կացության մասին լուրերին ու օրերի ընթացքում սկսել ականազերծման գործունեությունը՝ այն շարունակելով Շրի Լանկայում։ Վերջերս էլ ականազերծման աշխատանքներ է սկսել իրականացնել Ուկրաինայում ու Սիրիայում։ Մինչ այդ 2ՕՕ8 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ականազերծել է մեծաթիվ դաշտեր Վրաստանում, 2Օ11-ին ականազերծ հայտարարել ամբողջ Աբխազիայի տարածքը։

Լեռնային Ղարաբաղում 2ՕՕՕ-ից ի վեր ականազերծվել է ականապատ 1Օ հազար դաշտ, վնասազերծվել՝ ավելի քան 1Օ հազար կասեթային ռումբ, ինչպես նաեւ տարբեր տիպի հազարավոր այլ պայթուցիկներ։ Գործնական աշխատանքն իրականացվում է տեղի բնակչության մասնակցությամբ, ասում է Ադամ Յասինսկին։

Նա հավելել է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղում այդ գործն իրականացնում է 17Օ մարդ, տղամարդիկ ու կանայք։

Յասինսկին շեշտում է, որ մինչ դաշտ դուրս գալը տեղացի աշխատակիցներն անցնում են լուրջ մարզումներ։

Ականազերծման աշծատանքների դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։

«Դժվարությունն այն է, որ հայկական իրականությունից դուրս մարդիկ չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը ու չեն հասկանում այն լիովին: Չպայթած ականների վնասազերծումը չունի միայն մարդկանց կյանքը փրկելու նպատակ։ Այն նաեւ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, ապահովում ճանապարհների անվտանգությունը՝ այսպիսով զարկ տալով հաղորդակցությանը», - ասել է Յանիսինը։

Իր գոյության ընթացքում Halo Trus կազմակերպությունն աշխարհի տարբեր հատվածներում ականազերծել է մեկ ու կես միլիոն ական, հրանոթային մեծ տրամաչափի 11 միլիոն ռումբ, ավելի քան 2ՕՕ հազար կասեթային ռումբ՝ իրականում փրկելով մարդկային հարյուր հազարավոր կյանքեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---