Հայերի ստեղծած CodeFights ստարտափը $10 մլն-ի ներդրում է ներգրավել18 նոյեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - CodeFights ստարտափը, որն ուղղված է ծրագրավորման մասին գիտելիքների ստուգմանն ու խաղի միջոցով դրանց կատարելագործմանը, կարողացել է 10 միլիոն ներդրում ստանալ, հայտնում է VentureBeat-ը: Ընկերությունը, որի կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում է գտնվում, 18 ամիս առաջ $2,5 մլն է ներգրավել 16 տարբեր աղբյուրներից, այդ թվում Granatus Ventures-ից, Felicis Ventures-ից, HIVE-ից, Mesa Ventures-ից և ֆինանսավորման այլ աղբյուրներ: Այդ օրվանից ի վեր CodeFights-ը ծրագրավորողների որոնման և վարձակալման ոլորտում համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Uber-ը, Dropbox-ը, Asana-ն և Quora-ն: Ընկերությունը պնդում է, որ յուրաքանչյուր 4 ամիսը մեկ իր եկամուտները կրկնապատկվում են: «Մարդկանց դուր է գալիս հավատալ, որ մենք ապրում ենք մերիտոկրատիայի («արժանիների իշխանություն») սկզբունքով, երբ մարդիկ գնահատվում են ըստ հմտությունների և ունակությունների, այլ ոչ թե տիտղոսների, սակայն իրականում դա այդպես չէ»,-ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը: Ըստ նրա, ստարտափը մարդկանց համաշխարհային մակարդակի կրթություն ստանալու հնարավորություն է տալիս և առաջին հերթին շեշտը դնում է իրավասության վրա աշխատակիցներ հավաքելիս: CodeFights ստարտափը ստեղծել են Տիգրան Սլոյանը (ընկերության գլխավոր տնօրեն), Արամ Շատախցյանը (տեխնիկական տնօրեն), Ֆելիքս Դեսրոչեսը (ծրագրավորող): Տեխնիկական ընկերություններն օգտագործում են խաղը լավ ծրագրավորողների գտնելու համար, իսկ ծրագրավորողները` նոր հմտություններ յուրացնելու նպատակով: Խոշոր ընկերություններն ամսական հազարավոր ռեզյումեներ են ստանում, որոնց վրա հիմնվելով դժվար է ճիշտ ընտրություն կատարել: Իսկ խաղը թույլ է տալիս հասկանալ, թե որակավորման ինչ մակարդակ ունի պոտենցիալ աշխատակիցը: CodeFights-ը նաև թույլ է տալիս ծրագրավորողներին խնդիրներ լուծել ծրագրավորման տարբեր ոլորտներից և բարձրացնել հմտությունների մակարդակը` ժամանակն անիմաստ ծախսելու փոխարեն խաղը նոր հմտությունների տիրապետելու հնարավորություն է տալիս` հղկելով ծրագրավորման և մաթեմատիկական ունակություններն այլ օգտատերերի հետ «մարտերում»: Ընթերցեք նաև. Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |