Վարչապետը՝ «Երևանի գարեջրին» 110 մլն-ով տուգանելու մասին. Ջանքերն ուղղեք առաջնային սպառման ապրանքների շուկաներ

Վարչապետը՝ «Երևանի գարեջրին» 110 մլն-ով տուգանելու մասին.  Ջանքերն ուղղեք առաջնային սպառման ապրանքների շուկաներ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից 110 միլիոն դրամով «Երևան գարեջուր» ընկերությանը տուգանելու հարցին:

«Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անկախ մարմին է, սակայն դա չի խանգարում մեզ կարծիք արտահայտել»,- ասել է վարչապետը:

Նա ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հորդորել է հանձնաժողովի ջանքերն ուղղել առաջնային սպառում ունեցող ապրանքների շուկա, որտեղ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են. «Դա ավելի կարևոր է, քան գարեջրի շուկան, որտեղ կա լուրջ մրցակցություն», մեջբերում է Ա1+-ը:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2015-ի տարեվերջից սկսած, «Երևան գարեջուր»(ապրանքանիշը՝ «Կիլիկիա») ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի բարձրացում է արձանագրել՝ 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով: Հաշվի առնելով, որ ընկերությունը զբաղեցնում է գերիշխող դիրք և գրավում է շուկայի մոտ կեսը, ՏՄՊՊՀ-ը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և շարունակել ուսումնասիրությունը` նպատակ ունենալով պարզել գնի բարձրացման հիմնավորվածությունը:

Պարզվել է, որ, գարեջրի արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ հումքի՝ ածիկի, ինչպես նաև այլ ծախսերի ավելացում չի արձանագրվել: Հակառակը, որոշ ծախսեր նույնիսկ կրճատվել են: Չնայած այս հանգամանքին, ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ, Հանձնաժողովի որոշմամբ, ամբողջությամբ կգանձվի պետբյուջե:

Կարդացեք նաև՝ «Երևան գարեջրի» տնօրինությունը ՏՄՊՊՀ-ի` 110 մլն դրամի տուգանքի որոշումը կվիճարկի դատարանում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---