Ավելի քան 230 մլն դրամ՝ սիրիահայերի մեքենաները մաքսային վճարից ազատելուն

Ավելի քան 230 մլն դրամ՝ սիրիահայերի մեքենաները մաքսային վճարից ազատելուն

PanARMENIAN.Net - Կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստի որոշմամբ 233.365.000 դրամ է հատկացրել ՊԵԿ-ին՝ Սիրիայից ազգությամբ հայ քաղաքացիների կողմից ներ­մուծ­ված ավտոմեքե­նաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները հոգալու համար:

Այս գումարից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով հաշվարկվել է 231.223.000 դրամ, մաքսավճարի գծով` 2.142.000 դրամ:

Նախագծի հիմնավորմամբ՝ որոշման նպատակն է աջակցություն ցուցաբերել պատերազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմաթիվ սիրիահայերին:

2016-ի 10 ամսվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք)՝ «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներով:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---