16 հունիսի 2007 - 16:07 AMT
Ի պատասխան Վաշինգթոնին` Մոսկվան կարող է առաջարկել Մինսկին հրթիռներ տեղադրել նրա տարածքում
Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան հրթիռների տեղակայմանն ի պատասխան, Ռուսաստանը կարող է առաջարկել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի տարածքում միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղադրել, ընդ որում դրանք կլինեն ոչ թե ռուսական, այլ բելոռուսական: Այդ մասին հայտարարել է գլոբալիզացման ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը: «Լուկաշենկոն այդ քայլին կդիմի մեծ հաճույքով, սակայն դրա համար պետք է բարեկարգել հարաբերությունները Բելառուսի հետ, որոնք մինչ այժմ շատ վատ են: Ես չեմ կարծում, որ Լուկաշենկոն հենց այնպես է մերժել Վեշնյակովի թեկնածությունը ԱՊՀ գործադիր քարտուղարի պաշտոնում»,- ընդգծել է նա:

Դելյագինի կարծիքով, ԱՄՆ-ն թույլ չեն տա Իրանին ընդարձակել ՀՀՊ համակարգը: «Ես չեմ հավատում, որ Ամերիկան թույլ կտա իրանցիներին ատոմային ռումբ ստեղծել: Իրավիճակը հանգում է նրան, որ հաջորդ ամռանը Իրանը ատոմային ռումբ կունենա, ընդ որում փորձարկումները կանցկացվեն մաքսիմալ ցինիզմով, ամերիկյան ընտրություններից առաջ, փորձարկումները կլինեն ցամաքային, որպեսզի խախտվի համաձայնագիրը: Այդ փորձարկումը կիրականացվեն CNN-ի տեսախցիկների ներքո, որպեսզի մաքսիմալ հոգեբանական էֆֆեկտ լինի Արեւմուտքում: Իրադարձությունների տրամաբանությունը կստիպի ամերիկացիներին հարված հասցնել Իրանի նկատմամբ. մեկօրյա, ցավագին հարված, որից հետո ոչ միայն կոչնչացվեն երկու ռազմա-ծովային կայան, այլ ատոմային ծրագիրը կհետաձգվի մոտ հինգ տարով, նաեւ էական հարված կհասցվի Իրանի կառավարման համակարգին»,- գտնում է ռուս քաղաքագետը, հաղորդում է «Թրենդը»: