ԵՍԶՈՒՊ-ի մասնակից պետությունների արտակարգ կոնֆերանսն անարդյունք է ավարտվել

PanARMENIAN.Net - Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի` ԵՍԶՈՒՊ-ի մասնակից պետությունների արտակարգ կոնֆերանսն անարդյունք է ավարտվել: Այդ մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ ԱԳՆ անվտանգության եւ զինաթափման գծով դեպարտամենտի տնօրեն Անատոլի Անոտնովը: «Ցավոք, մասնակից մի շարք պետություններ անպատրաստ գտնվեցին կառուցողական որոշումների համատեղ որոնման համար, գերադասելով անցնել իր հայտնի դիրքորոշումների կրկնության ուղիով: Արդյունքում չհաջողվեց ամփոփիչ փաստաթուղթ ընդունել»,-ասել է նա: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, հինգշաբթի հանդես գալով Բրյուսելում` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, հերքում էր կապը սովորական սպառազինության հարցում ռուսական դիրքորոշման եւ Եվրոպայում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման ամերիկյան ծրագրերի միջեւ: Վիեննայի կոնֆերանսը կայացավ Մոսկվայի նախաձեռնությամբ: Ռուսաստանն առաջարկեց մասնակիցներին քննարկել վեց առաջարկ, որոնք, ըստ Կրեմլի, կարող են նոր շունչ տալ պայմանագրին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Հիշեցնենք, որ 1990 թվականին ստորագրված պայմանագիրը մոտավոր հավասարություն էր հաստատել ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան պայմանագրի միջեւ սովորական սպառազինությունների ոլորտում: Վերջինիս կազմալուծման եւ նրա անդամների, ինչպես նաեւ Բալթիայի երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելու հետեւանքով, ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոխվեց Արեւմուտքի օգտին: 1999 թվականին Ստամբուլում կնքվեց ԵՍԶՈՒՊ-ի տեղայնացման մասին համաձայնագիրը, որը հաշվի էր առնում Ռուսաստանի ռազմավարական շահերը, սակայն նախատեսում էր ռուսական զորքերի դուրս բերում Վրաստանից եւ Մոլդովայից: Քանի որ ութ տարվա ընթացքում դուրս բերումն այդպես էլ չավարտվեց, ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացնում ստամբուլյան պայմանավորվածությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---