Հավայներից կոնգրեսական Մեզի Խիրոնոն հանդես է եկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հավայների Ալոխա տարածքի հայ համայնքը ողջունում է կոնգրեսական Մեզի Խիրոնոյին, որը հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման օգտին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսական Խիրոնոն, որ ընտրվել է Ներկայացուցիչների պալատում Հավայներից, ասիական ծագումով առաջին կին պատգամավորն է ԱՄՆ Կոնգրեսում:



«Հավայների հայ համայնքը բարձր է գնահատում 106-րդ բանաձեւի աջակցությունը կոնգրեսական Խիրոնոյի կողմից: Այստեղ բնակվում են այն հայերը, որոնք վաղուց ի վեր ապրում են Ամերիկայում, հայերի երկրորդ եւ երրորդ սերունդը: Մենք գնահատում ենք նրա դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ, որը մեծապես հետաքրքիր է մեզ համար»,-նշել է ԱՄՆ-ի Արեւմտյան տարածաշրջանում ANCA-ի ներկայացուցիչ Ջորջ Կազենը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---