Մերկելը պաշտոնապես հայտարարել է 4-րդ անգամ կանցլերի պաշտոնին հավակնելու մասին

Մերկելը պաշտոնապես հայտարարել է 4-րդ անգամ կանցլերի պաշտոնին հավակնելու մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը ԳԴՀ կանցլերի պաշտոնում 4-րդ անգամ: Այդ հայտարարությունը նա արել է Բեռլինում մամուլի ասուլիսոի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն:

Բունդեսթագի գալիք ընտրությունները նա անվանել է «ամենաբարդը Գերմանիայի վերամիավորումից հետո»: Որոշումն այն մասին, որ նա կառաջադրի իր թեկնածությունը 4-րդ անգամ, «հեշտ չէր, բարդ որոշում էր»: Սակայն, հայտարարել է Մերկելը, նա վստահ է, որ դա ճիշտ որոշում է և նա ունի բավարար «հետաքրքրասիրություն ու ցանկություն» այդ ուղին երկրի հետ անցնելու համար:

Գերմանական հանրությունն ավելի բևառացված է, քան 2013-ին, խոստովանել է Անգելա Մերկելը: Սակայն, նա ասել է, որ ինքն ու իր գլխավոր քաղաքական ուժը բավարար փաստարկներ ու դրդապատճառներ ունեն հասարակության շրջանում համաձայնությունը վերականգնելու համար:

Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան 2017-ին ամռան ավարտին կամ աշնանը: Եթե Մերկելը կրկին գլխավորի Գերմանիայի կառավարությունը, դա կլինի նրա 4-րդ ժամկետն այդ պաշտոնում: Մերկելը զբաղեցնում է կանցլերի պաշտոնը 2005-ից:

Ըստ վերջին սոցհարցումների, գերմանացիների մեծ մասը` 55 տոկոսը, կողմ է, որ Մերկելը շարունակի պաշտոնավարել: Այդ են վկայում Emnid սոցինստիտուտի հարցման արդյունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---