Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որԴիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---