Էրդողան. ԵՄ փոխարեն Թուրքիան կարող է ՇՀԿ-ին անդամակցել

Էրդողան. ԵՄ փոխարեն Թուրքիան կարող է ՇՀԿ-ին անդամակցել

PanARMENIAN.Net - Թուրքիան չպետք է ամեն գնով ձգտի Եվրամիությանն անդամակցել, քանի որ փոխարենը կարող է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, որին անդամակցում են ՌԴ-ն, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան պետք է հանգստանա: Պետք չէ ասել. «Եվրամիություն ամեն գնով»: Այդ է իմ կարծիքը»,-ասել է Էրդողանը: «Ինչու Թուրքիան չմիանա Շանհայի հնգյակին: Ես ասել եմ դա ՌԴ նախագահ Պուտինին, Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որոնք հիմա ՇՀԿ կազմում են»,-ասել է նա, գրում է BBC-ին:

Թուրքիայի անդամագրումը ՇՀԿ-ին, որը սկզբնական շրջանում հայտնի էր որպես «Շանհայի հնգյակ» և չէր ներառում Ուզբեկստանը, հավանաբար, կմտահոգի Արևմուտքին և ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցներին: 2013-ին Անկարան ՇՀԿ-ում ստացավ երկխոսության գործընկերի կարգավիճակ` հայտարարելով, որ «նույն ճակատագիրն ունի» այդ դաշինքի երկրների հետ:

Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել իր հայրենակիցներին հանգստություն պահպանել ԵՄ հարաբերություններում մինչև 2016-ի ավարտը` ասելով, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2017-ին:

11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---