ՊՊԾ գնդի զավթման դեպքով 14 մեղադրյալի քրգործն անջատվել է

ՊՊԾ գնդի զավթման դեպքով 14 մեղադրյալի քրգործն անջատվել է

PanARMENIAN.Net - Երևանի ՊՊԾ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանինկատմամբ քրեական գործն անջատել է:

Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, տուժողներին, դատավարության մյուս մասնակիցներին: Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:

Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է ՀՀ քննչական ծառայությունը:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---