Առողջապահության նախարար. Կապահովվի բարեփոխումների շարունակականությունն առաջնային օղակում

Առողջապահության նախարար. Կապահովվի բարեփոխումների շարունակականությունն առաջնային օղակում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հետևողական կլինի առաջնային օղակում բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, սոցիալապես անապահով խմբերին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու գործում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերի հետ հանդիպմանը` բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ համագործակցության մեծ փորձը։

Նա միաժամանակ հյուրերի հետ քննարկել է առանձին ուղղություններով համագործակցության, մասնավորապես` առողջապահության կառավարման և մասնագիտական բժշկական ասոցիացիաների փորձը ներդնելու, և այլ հարցեր։

«Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները 25 տարի եղել են գործընկերներ՝ հետամուտ լինելով Հայաստանի ժողովրդի առողջությունն ու բարօրությունը բարելավելու ընդհանուր նպատակին: Մենք պատրաստ ենք աջակցելու նախարարությանն առաջիկա բարեփոխումների իրականացման գործում: Հավատացած եմ, որ այդ բարեփոխումների արդյունքում կձևավորվի կայուն ու հաջողված համակարգ, որը կկարողանա ապավինել իր սեփական ուժերին»,-ասել է դեսպանը` շեշտելով, որ բուժծառայությունների հասանելիությունը խնդիր է, որին Միացյալ Նահանգները նույնպես բախվում է:

Քննարկվել է նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը։ «Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերացումը պետք է լինի պատճառների վերացման միջոցով։ Այդ ուղղությամբ նախարարությունը համապատասխան առաջարկ է պատրաստվում ներկայացնել կառավարություն»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ մի շարք ծրագրերի, որոնց ֆինանսավորման 1-2 տարի հետո նախատեսվող ավարտը պայմանավորված է Հայաստանում առողջապահական ցուցանիշների բարելավմամբ։ Երկուստեք կարևորվել է համագործակցության խորացումն ու ընդլայնումը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---