Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն այնուամենայնիվ կայցելի Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի այցը ԼՂՀ տեղի կունենա մոտ ապագայում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով անհայտ պատճառներով հատուկ ներկայացուցչի հունիսի 16-ին չկայացած այցը Լեռնային Ղարաբաղ:



«Սեմնեբիի փոխարեն ԼՂՀ-ում եղան նրա խորհրդականներ Մարկ Ֆոսեթը եւ Կաուպո Քանդը, որոնք նախապատրաստեցին հատուկ ներկայացուցչի առաջիկա այցը, որը կկայանա մոտակա ապագայում»,-ասել է Ղուկասյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Ստեփանակերտ մեկնելիս կես ճանապարհից վերադարձել էր Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները դեռեւս անհայտ են: ԼՂՀ-ում նախատեսվում էր Պիտեր Սեմնեբիի հանդիպումը նախագահ Ա.Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---