Աշխարհի բնակչության 53% չի օգտվում ինտերնետից

Աշխարհի բնակչության 53% չի օգտվում ինտերնետից

PanARMENIAN.Net - Երկիր մոլորակի բնակչության կեսից ավելին` 3,9 մլրդ մարդ. չի օգտվում ինտերնետից, չնայած վերջինիս բուռն զարգացմանը: Այդ տվյալները բերված են էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) Ժնևում հրապարակված զեկույցում: Ընկերությունը ՄԱԿ մասնագիտացված հաստատություններից է:

Շարժական լայնաշերտ ինտերնետը տեխնիկապես հասանելի է այժմ բնակչության 84%-ի համար, սակայն իրականում օգտվում է միայն 47%, ասվում է հետազոտության մեջ, որը կոչվում է «Տեղեկատվական հանրության չափում», գրում է ՏԱՍՍ-ը:

«Բարձր գները, վատ որակը և այլ խոչընդոտները լուրջ արգելք են մեծաթիվ մարդկանց համար»,-արձանագրում են փորձագետները` նշելով, որ ինտերնետից դուրս է մնում 3,9 մլրդ մարդ, որոնց թվում անհամաչափ մեծ է կանանց, տարեց մարդկանց թիվը, ինչպես նաև ցածր կրթությամբ ու եկամուտներով գյուղաբնակների քանակը:

Ըստ փորձագետների, միայն համացանցի մատչելիությունը բավարար չէ` քաղաքական գործիչները պետք է լուծեն սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարման խնդիրը, օգնելով մարդկանց անհրաժեշտ հմտություններ ստանալ: Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա 15-74 տարեկան մարդկանց թվում դրանից օգտվում է բնակչության 85%-ը:

Տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման, դրանց կիրառման և աշխատելու հմտությունների վարկանիշում առաջին հորիզոնականում, ինչպես և 2015-ին, Հարավային Կորեան է: 175 երկիր ներառող ցանկի առաջին 5-յակում ընդգրկված են նաև Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան:

Հայաստանը 71-րդ հորիզոնականում է, ինչպես և 2015-ին: Ռուսաստանը 43-րդն է:

ԱՊՀ երկներից Բելառուսը 31-րդ հորիզոնականում է, Ղազախստանը` 52-րդ, Ադրբեջանը` 58, Վրաստանը` 72-րդ, Ուկրաինան` 76-րդ, Ուզբեկստանը` 110-րդ, Ղրղզստանը` 113-րդ: Ճապոնիան 10-րդ տեղում է, ԱՄՆ-ն` 15-րդ, Չինաստանը` 81-րդ, Հնդկաստանը` 131-րդ: Վերջին հորիզոնականում Նիգերն է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---